19 ապրիլի 2021 - 14:59 AMT
Գրավադրված մեքենայով սահմանը հատելիս գրավառուի համաձայնություն կպահանջվի

Գրավադրված տրանսպորտային միջոցով սահմանը հատելու համար անհրաժեշտ կլինի գրավառուի համաձայնությունը։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը։

Օրինագիծը ներկայացրել էր «Իմ քայլը» խմբակցությունը։

Համահեղինակ Արթուր Դավթյանը, ներկայացնելով նախագիծն, ասել է, որ ըստ գործող օրենքի սահմանափակում չկա և մարդիկ կարողանում են գրավադրված մեքենան երկրից դուրս հանել, օտարել, որի հետևանքով վարկերի վերադարձելիության խնդիր է առաջնում։

Ըստ նախագծի, գրավատուն և գրավառուն կարող են շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրել գրավատուի կամ նրա լիազորված անձի կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը: