20 ապրիլի 2021 - 13:25 AMT
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

Ապրիլի 19-ին Արցախում կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021թ․ կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5704 քաղաքացու հետազոտություն, որից 728-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2612 դեպք: Կատարվել է 23,159 թեստավորում:

Ապրիլի 19-ից Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը:

Արցախի առողջապահության նախարարությունը հորդորում է թիրախային խմբերին, մասնավորապես, բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձի դիմել ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգենայի կենտրոն» ՊՈԱԿ կամ զանգահարել /047/ 94-34-62 հեռախոսահամարին։