20 ապրիլի 2021 - 14:17 AMT
Եղոյան․ Հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատարը լինելու է Փաշինյանը

Վարչապետի հրաժարականից հետո պաշտոնակատարը լինելու է Նիկոլ Փաշինյանը։ Այդ տեղեկությունը վերահաստատել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը:

Նա հավելել է, որ իշխանությունը քննարկում է ընտրություններին գնալու ձևաչափը։

«Դաշինք, թե կուսակցություն. ձևաչափի հարցը քննարկվում է: Դեռ վերջնական եզրակացություն չկա», - ասել է պատգամավորը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Եղոյանը նաև նշել է, որ կան ուժեր, որոնց հետ կարելի է դաշինք կազմել: Անուններ, սակայն, չի հրապարակել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրաժարական կներկայացնի ապրիլի վերջին տասնօրյակում։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ հունիսի 20-ին երկրում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։