20 ապրիլի 2021 - 17:22 AMT
Հադրութից ևս 2 աճյուն է տարհանվել

Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները «Թութակներ» տեղամասից դեպի աջ՝ Դիզափայտ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին, հայտնաբերել և տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով կկատարվի դատաբժշկական փորձաքննություն:

Ադրբեջանի հսկողությանն անցած Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում ապրիլի 19-ին իրականացված որոնումների ընթացքում, Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել էին ևս մեկ հայ զինծառայողի աճյուն:

Այսպիսով, զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1546: