11 մարտի 2009 - 17:14 AMT
Գրող Վահրամ Սահակյանը որոշել է լքել Հայաստանը` հոգնելով հանրության ագրեսիվ վերաբերմունքից
Գրող Վահրամ Սահակյանը մտադիր է հեռանալ Հայաստանից, քանի որ հոգնել է սպառնալիքներով էլեկտրոնային նամակներ եւ սմս-հաղորդագրություններ ստանալ, փողոցում գոչյուններ լսել իր հասցեին` իր քաղաքական հայացքների պատճառով: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Սահակյանը, իր աշխատանքներում ինքը նկարագրում է այսօրվա իրականությունը, որի պատճառով հաճախ ագրեսիվ քննադատության է ենթարկվում: Նրա խոսքով, երկրից հեռանալու որոշման հիմնական պատճառը հանրության ագրեսիվ վերաբերմունքն է, որի պատճառով ինքն ի զորու չէ ավարտել հերթական գիրքը:

Դերասան եւ շոումեն Հրանտ Թոխատյանն իր հերթին ասել է, որ իր քաղաքական հայացքները միշտ եղել եւ մնում են իշխանամետ, բայց դա չի խանգարում իրեն բեմի օգնությամբ խոսել խնդիրների մասին: Բայց դերասանը շատ վրդովված էր հայտնի հրատարակությունների որոշ լրագրողների ցածր մասնագիտական մակարդակով, որոնք իրենց հոդվածներում թույլ են տալիս իրենց արտահայտվել մեծ դերասանների եւ գրողների մասին հետեւյալ կերպ` «ոմն դերասան Սոս Սարգսյանը» կամ «ոմն գրող Պերճ Զեյթունցյանը»:

Հանդիպման ավարտին Հրանտ Թոխատյանն ասաց, որ ապրիլին կկայանա Վահրամ Սահակյանի վերջին պիեսներից մեկի վրա հիմնված նոր բեմադրության պրեմիերան: Բայց առաջիկա պրեմիերայի մասին մանրամասները դերասանը գերադասեց ժամանակավորապես գաղտնի պահել: