21 ապրիլի 2021 - 15:49 AMT
Մայիսի 5-ից Երևանում ևս մեկ երթուղի կսպասարկվի կոմպակտ ավտոբուսներով

Երևանի 74 համարի միկրոավտոբուսային երթուղին մայիսի 5-ից կսպասարկվի նոր, կոմպակտ դասի փոքր ավտոբուսներով: Սա կլինի արդեն 4-րդ երթուղին, որ սպասարկվելու է նոր ավտոբուսներով, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

74 համարի երթուղին մի քանի ամիս է, ինչ չէր սպասարկվում:

Այն հետևյալն է՝ Դավթաշենի 4-րդ թաղամաս - Տ. Պետրոսյան - Իոսիֆյան - Հալաբյան փողոցներ - «Դալմա գարդեն մոլ» - Աթենքի - Գրիգոր Լուսավորչի - Ագաթանգեղոսի փողոցներ - Արշակունյաց պողոտա - Գ. Նժդեհի - Ռոստովյան - Աթոյան - Էրեբունու - Այվազովսկու - Տիտոգրադյան - Խաղաղ Դոնի փողոցներ - Էրեբունի զանգված (վերջնակետ): Հետադարձը՝ նույն ուղեգծով:

Երևանի միջոցներով ձեռք է բերվել 100 փոքր ավտոբուս, որոնցից 35-ն արդեն շահագործվում են: