21 ապրիլի 2021 - 16:42 AMT
Վրացական Myway Airlines-ը կանոնավոր չվերթեր կիրականացնի դեպի Երևան

Վրացական Myway Airlines ավիաընկերությունը նախատեսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Թբիլիսի-Երևան-Թբիլիսի ուղղությամբ։

Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ներկայացրած դիմումի համաձայն, Թբիլիսի-Երևան-Թբիլիսի թռիչքները կիրականացվեն մայիսի 15-ից հոկտեմբերի 30-ը, ամեն օր, տեղեկացնում է 1tv.ge-ն։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ավիաընկերությանը շահագործման լիցենզիա է տրամադրել 2021թ․ ապրիլի 20-ին: