21 ապրիլի 2021 - 17:39 AMT
Երևան-Գյումրի արագընթաց էլ.գնացքները վերագործարկվում են

Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքները վերսկսում են աշխատանքը, տեղեկացնում է ՀԿԵ մամուլի ծառայությոնը։

Այսուհետ ուղևորները կարող են գնել տոմսերը նաև առցանց։ Տեղերը կարելի է նախապես ամրագրել կայքում:

Չվացուցակն անփոփոխ է. Երևանից արագընթացները կմեկնեն ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի ժամը 09:15-ին, Գյումրիից՝ 17:55-ին:

Երևան-Գյումրի-Երևան երթուղու ԷՊ2Դ արագընթաց էլեկտրագնացքների ուղերթները ժամանակավորապես կասեցվել էին տեխնիկական պատճառներով։