22 ապրիլի 2021 - 11:16 AMT
ՀՀ-ում Covid-19-ի 881 նոր դեպք կա և 29 մահ

Հայաստանում ապրիլի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 211,399-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 881-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 29 դեպք է գրանցվել, 25-ը՝ կորոնավիրուսից, և 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3969 դեպք կա, այլ պատճառով՝ 991։

Ապաքինվել է ևս 887 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 191,158 է։ Փաստացի բուժվողների թիվը 15,281 է։

Ընդհանուր առմամբ, 951,500 թեստ է արվել, մեկ օրում` 4858: