22 ապրիլի 2021 - 13:53 AMT
Քերոբյան․ Գնաճն անխուսափելի է, կա գրեթե բոլոր երկրներում

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո, պատասխանելով գնաճի մասին հարցին, ասել է, որ գնաճն անխուսափելի է, կա համարյա բոլոր երկրներում։

Դիտարկմանը, թե կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գնաճ կա, Քերոբյանն արձագանքել է. «Ճիշտ է, բայց դա չի նշանակում, որ ինքը դժվարանում է հաց առնի, էլի», մեջբերում է Aysor.am-ը։

Նախարարը հավելել է, թե գնաճի հարցն ընդունում են հասարակ քաղաքացու տեսանկյունից ու ապրում այն ցավը, որ ապրում է հասարակ քաղաքացին:

Քերոբյանի խոսքով՝ Լարսի փակ լինելը հանգեցնում է գնաճի, այդ պատճառով աշխատում են ստեղծել այլընտրանք, որ Լարսն այլևս չփակվի:

Կառավարության նիստում Փաշինյանը նշել է, որ առևտրաշրջանառության մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ գնաճ էլ կա: ՊԵԿ նախագահն էլ արձագանքել է, թե գնաճի գործոնը կա, ապրիլ ամսվա ցուցանիշները, սակայն, դեռ հրապարակված չեն: