22 ապրիլի 2021 - 15:42 AMT
Forbes-ի՝ ՌԴ ամենահարուստ գործարարների ցանկում 9 հայ կա

Forbes-ի՝ ՌԴ ամենահարուստ 200 գործարարի 2021թ․ ցանկում 9 հայ կա։

«Մագնիտ» խոշորագույն մանրածախ ցանցի հիմնադիր և համասեփականտեր (մինչև 2018թ․) Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 40-րդ հորիզոնականում է $3.5 մլրդ կարողությամբ։

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ 55-ամյա Սամվել Կարապետյանը, որը 2020-ին 39-րդն էր ցուցակում, 2021-ին զբաղեցրել է 46-րդ հորիզոնականը։ Հանդեսը նրա կարողությունը գնահատել է $3.3 մլրդ։

Առաջին անգամ ցանկում ընդգրկվել է ֆիքսված գների Fix Price խանութների համասեփականատեր Արտյոմ Խաչատրյանը, որը ռեթեյլերի արժեթղթերի վաճառքից հետո միլիարդատեր է դարձել։ Նա 49-րդ հորիզոնականում է $3.1 մլրդ կարողությամբ։

73-րդ տեղում է հայազգի միլիարդատեր Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց)՝ Badoo ինտերնետ ծանոթությունների ծառայության հիմնադիրն է և ունի $1.9 մլրդ։

«Սկարտել» ընկերության հիմնադիր և սեփականատեր, ինչպես նաև Yota-ի բաժնետեր Ալբերտ Ավդոլյանը 115-րդ տեղում է, նրա կարողությունը $1 մլրդ է։

Նրան հաջորդում է «Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ» ընկերության նախագահ, RVVZ Foundation ընտանեկան հիմնադրամի համահիմնադիր, բարերար և «Ավրորա» հումաիտար մրցանկի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, որի կարողությունը ևս գնահատվում է $1 մլրդ։

Նիկոլայ և Սարգիս Սարկիսով եղբայրները «ՌԵՍՕ Գարանտիա» ընկերության սեփականատերերն ու տնօրենների խորհրդի նախագահները, ցուցակում զբաղեցնում են համապատասխանաբար 141 և 142-րդ տեղերը։ Յուրաքանչյուրի կարողությունը գնահատավում է $850 մլն։

ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, iiko, Findo և Ayb հիմնադրամի համահիմնադիր Դավիթ Յանը 174-րդ տեղում է $700 մլն կարողությամբ։

Վարկանիշում ընդգրկված 200 գործարարների կարողությունների հանրագումարը կազմում է $663 մլրդ։