22 ապրիլի 2021 - 16:09 AMT
Շուռնուխի ղեկավարի եղբորը բերման են ենթարկել՝ անկախ առողջական վիճակից (Վիդեո)

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավարի եղբորը՝ Արարատ Աղաբեկյանին ձեռնաշղթաներով են բերել , Քննչական կոմիտե՝ անկախ առողջական վիճակից։ Այդ փաստը վկայող տեսանյութ է հրապարակել ArmLur.am-ի, որին այն փոխանցել է փաստաբան Գայանե Պապոյանը։

Տեսանյութում Աղաբեկյանն ասում է, որ հիվանդ է, թոքաբորբ ունի, բարձր ջերմություն։

Աղաբեկյանն այն քաղաքացիներից է, ում տունն անցել էր ադրբեջանցիների տիրապետության տակ և նա սեփական ձեռքերով այրել է այն։

Նա բերման է ենթարկվել Սյունիքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից հետո ոստիկանության և ԱԱԾ կողմից անցկացվող միջոցառումների շարքում։ Ապրիլի լույս 22-ի գիշերը Սյունիքում ձերբակալություններ են եղել, այդ թվում բերման է ենթարկվել Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։

Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ վարչական շրջանի ղեկավար Հակոբ Արշակյանն ասել էր, որ իր եղբայրը չի մասնակցել Փաշինյանի դեմ տեղի ունեցած ապրիլի 21-ի ակցիաներին, քանի որ 10 օր է՝ հիվանդ պառկած է, սրսկվում է, 39 աստիճան տաքություն ունի, տեղեկացնում է Panorama.am-ը։

Ապրիլի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցերը Սյունիքի համայնքեր մեծամասամբ անցել են լարված մթնոլորտում, նրա հասցեին հնչել են վիրավորանքներ և մեղադրանքներ։ Դրանից հետո Փաշինյանը ոստիկանության և ԱԱԾ պետերին հանձնարարել է անհետաձգելի կտրուկ և հատուկ միջոցառումներ ձեռնարկել Մեղրիում և Ագարակում տեղի ունեցածի կապակցությամբ։