22 ապրիլի 2021 - 18:11 AMT
Տեր-Պետրոսյանը՝ Սյունիքի դեպքերի մասին. Սադիզմի լպիրշագույն դրսևորումն է

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 21-ին Սյունիք այցին, դրվագներից մեկը բնութագրել է որպես սադիզմի լպիրշագույն դրսևորում:

«Ինձ համար Փաշինյանի Սյունյաց արշավանքի ամենանողկալի դրվագն ուշ երեկոյան, առանց թույլտվության, նրա ներխուժումն էր շուռնուխեցի մի կնոջ բնակարան: Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին, որի պատկերացումը քաղաքացու իրավունքների մասին, ցավոք, չի տարբերվում ճորտատիրոջ պատկերացումից»,- ասել է նա, տեղեկացնում է iLur.am-ը։

Խոսքը շուռնուխցու կնոջ տուն Փաշինյանի և նրան ուղեկցող անձանց ուշ երեկոյան այցելության մասին է, երբ կինը նախապես ասել է՝ չի ցանկանում, որ իր տուն այցելեն, փակել է դուռը, բայց իրենք եկել են։

Ընթերցեք նաև․ Սիմոնյան․ Վարչապետի հետ հյուրընկալվեցինք Շուռնուխի մի քանի տներում