23 ապրիլի 2021 - 18:36 AMT
Հայոց ցեղասպանության ճանաչումը ներառվել է Թուրքիայի գծով ԵԽ զեկույցում

Հայոց ցեղասպանության ճանաչումն ընդգրկվել է Եվրախորհրդարանի՝ Թուրքիային առնչով 2019-2020թթ․ զեկույցում։ Այդ մասին հայտնել է Շվեդիայից ընտրված Եվրախորհրդարանի պատգամավոր Չարլի Վեյմերսը։

«Շատ ուրախ եմ, որ Միջազգային հարաբերությունների կոմիտեն որոշել է ներառել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին դրույթը Եվրախորհրդարանի՝ Թուրքիային առնչով 2019-2020թթ․ զեկույցում։ Համերաշխության հիանալի դրսևորում գործընկերների կողմից»,- ասել է Վեյմերսը։

Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում և մշտապես դիվանագիտական դեմարշներ է ձեռնարկում այդ փաստը ճանաչող պետությունների դեմ։