23 ապրիլի 2021 - 14:20 AMT
Աճյունների որոնումները շարունակվում են Հադրութում

Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի շրջանում:

Որոնումներին մասնակցում է փրկարարական մեկ ջոկատ, տեղեկացնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից որոնումների ընթացքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1546 է: