23 ապրիլի 2021 - 13:51 AMT
Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունը կմասնակցի Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակությունը կժամանի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով։ Պատվիրակության կազմում են Սենատում ներկայացված բոլոր քաղաքական խմբերի ղեկավարները:

Պատվիրակության կազմում է նաև Վալերի Բուայեն։ Այդ մասին նա ինքն է տեղեկացրել Twitter-ի իր միկրոբլոգում։

2011-ի դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի ազգային ժողովը Վալերի Բուայեի առաջարկությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունն քրեականացնող օրինագիծը։ Օրինագիծը հետագայում ընդունվեց նաև Ֆրանսիայի սենատում։

Ֆրանսիական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ խմբակցությունների և հանձնաժողովների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի, Հանրապետության նախագահի և Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: