23 ապրիլի 2021 - 15:14 AMT
Ապրիլի 24-ին աշխատելու են Beeline-ի միայն Հյուսիսային պողոտայի և օդանավակայանի մասնաճյուղերը

Ապրիլի 24-ին աշխատելու են Beeline-ի միայն Հյուսիսային պողոտայի և օդանավակայանի մասնաճյուղերը, տեղեկացնում է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)։

Բնականոն գրաֆիկով աշխատելու են Հյուսիսային պողոտայի վաճառքի և սպասարկման գրասենյակը՝ աշխատանքային ժամերը՝ 10:00-22:00, և օդանավակայանի մասնաճյուղը, որը աշխատում է շուրջօրյա։

Ընկերության այլ վաճառքի և սպասարկման գրասենյակները ապրիլի 24-ին փակ են լինելու։