23 ապրիլի 2021 - 17:11 AMT
Գլխավոր դատախազության շենքի մոտ քաշքշուկի փաստով քրգործ է հարուցվել

Ապրիլի 22-ին Գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով (խուլիգանություն)։ Այդ մասին ասել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ գործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։

Ապրիլի 22-ին Դատախազության շենքի մոտ էին հավաքվել բերման ենթարկված սյունեցիներին աջակցող ցուցարարները։ Ցույցի ընթացքում քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև։ Ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել ակցիայի 14 մասնակից։ Ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացել էր, վերջինիս տեղափոխել են բժշկական կենտրոն։