23 ապրիլի 2021 - 18:58 AMT
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը հրաժարական է տվել

ԵՊՀ գիտխորհրդի ապրիլի 23-ին հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել:

Նիստում նա ասել է, որ դիմումը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարին և Հոգաբարձուների խորհրդի քարտուղարին:

Դիմումի մեջ նա խնդրել է մայիսի 17-ին իրեն ազատել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

ԵՊՀ-ն արդեն տևական ժամանակ է ռեկտոր չունի։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չի կայացել՝ քվեակազմի բացակայության պատճառով. 32 անդամներից ներկա էին 14-ը: Նիստը տապալված է լիազոր մարմնի կողմից առաջադրված անդամների բացակայության պատճառով։ Նիստում նախատեսվում էր որոշում կայացնել որոշում ԵՊՀ-ի կառավարիչ-ռեկտորի վերաբերյալ։