23 ապրիլի 2021 - 20:24 AMT
Երևանում վառել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները. Ջահերով երթը սկսվում է

Երևանում մեկնարկում է ավանդական ջահերով երթը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Երթը կազմակերպել են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։

Երթը մեկնարկում է Ազատության հրապարակից` Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները վառվելով։ Այն անցնում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսով։

«Ջահերով երթը պահանջատիրական երթ է, այն իրականացնողներն ու երթի շարժիչ ուժը երիտասարդներն են, ովքեր պատրաստ են տեր կանգնելու իրենց անժամանցելի իրավունքներին»,- ասվում է ՀՅԴ ՀԵՄ հայտարարության մեջ:

Ջահերով երթի մեկնարկից առաջ մասնակիցներն, ինչպես միշտ, մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Որպես բողոքի նշան Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ ակցիայի մասնակիցներն այրել են Թուրքիայի դրոշը։

2020-ին ջահերով երթ չիրականացվեց՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։