24 ապրիլի 2021 - 14:23 AMT
ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարները քննարկել են հայ-ռուսական միացյալ զորախմբի առաջիկա ծրագրերը

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրյուցում քննարկել են հայ-ռուսական միացյալ զորախմբի համատեղ գործողություններն ու առաջիկա ծրագրերը։

Երկու երկրի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Արցախում տեղակայված ռուսական զորախմբի խաղաղապահ առաքելության ընթացքը, ՀՀ զինված ուժերում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին։

Հայկական կողմը հայտարարել է, որ հայկական զինված ուժերի արդիականացման և լայնածավալ բարեփոխումների ծրագրերն իրականցվում են ՌԴ աջակցությամբ։ Ավելի վաղ Վաղարշակ Հարությունյանը հայտարարել էր, որ Արցախում մարտական գործողություններից հետո Հայաստանը բարեփոխում է բանակը, օպտիմալացնում անձնակազմը, ացնում սպառազինության և ռազմատեխնիկայի նոր համակարգերի։