24 ապրիլի 2021 - 14:26 AMT
Նիդերլանդների դեսպանը հայերեն է հղել իր ուղերձը Ծիծեռնակաբերդից

Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը ապրիլի 24-ի ուղերձը հղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից՝ հայերեն լեզվով։ Նիդերլանդների դեսպանատունը հրապարակել է տեսաուղերձը։

«Ապրիլի 24-ը Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրն է։ Ամբողջ աշխարհի հայերը, ինչպես նաև Նիդերլանդների ժողովուրդն այս օրը նշում են որպես 1915 թվականին սկիզբ առած զանգվածային սպանությունների և տեղահանությունների օր։ Սակայն այս իրադարձություններին զոհ գնացած հայերի հիշատակը չի մոռացվի»,-ասել է դեսպանը։

Նիդերլանդների խորհրդարանը երկու անգամ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր ընդունել: Կառավարությունն ամեն անգամ հարցը մերժում էր՝ կապված Թուրքիայի հետ հարաբերությունները չխաթարելու հետ: