24 ապրիլի 2021 - 18:56 AMT
Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել Մոսկվայի եկեղեցական համալիրի տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Արարողությանը մասնակցել են ՌԴ տարբեր գերատեսչություններում ՀՀ ներկայացուցիչները, դեսպանության անձնակազմն ու հայ համայնքի ներկայացուցիչները։

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցվել է պատարագ, որի ավարտին կատարվել է Հայոց ցեղասպանության նահատակների բարեխոսական կարգ։