11 մարտի 2009 - 21:27 AMT
Երեւանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Անահիտ Մխիթարյանը
Հայաստանի Օպերայի թատրոնի 75-ամյակի առթիվ Եր-անում համերգով հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Անահիտ Մխիթարյանը: Մարտի 18-ին միջազգային մրցույթների դափնեկիրը բացառիկ գալահամերգով հանդես կգա Ալ.Սպենդիարյանի անվ. Օպերայի - բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Իսպանացի դիրիժոր Միգել Օրտեգայի ղեկավարությամբ եւ Հայաստանի օպերայի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ Անահիտ Մխիթարյանը կկատարի Մոցարտ, Վերդի, Բիզե, Շտրաուս, Տիգրանյան, ինչպես նա- այլ հեղինակների ստեղծագործություններ: ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Մխիթարյանը հայտնի է իր ողբերգական դերերերով` Անուշ, Օլիմպիա, Նորմա - այլն: Նա հանդես է եկել աշխարհի մի շարք հեղինակավոր բեմերում` Անգլիայից ու Շվեդիայից մինչ- Բրազիլիա - Ավստրալիա, արժանացել է միջազգային մրցույթների 3 ոսկե մեդալների - 3 «Գրան պրի» մրցանակների: