24 ապրիլի 2021 - 22:43 AMT
Ամերիկահայերը դուրս են եկել փողոց՝ շնորհակալություն հայտնելու Ցեղասպանության ճանաչման համար

ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները դուրս են եկել ամերիկյան քաղաքների փողոցներ՝ երախտագիտություն հայտնելով իշխանություններին, մասնավորապես՝ նախագահ Ջո Բայդենին, Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար։

Ակցիաներին են միացել կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջիմմի Գոմեսը և այլոք, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքայն իր էջում Նյու Յորքում տեղի ունեցած երախտիքի երթից։ Մարդիկ փողոց են դուրս եկել պաստառներով և ՀՀ դրոշներով նախագահ Ջո Բայդենի ուղերձից անմիջապես հետո։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ցեղասպանություն է որակել 1915թ․ հայերի բնաջնջումն Օսմանյան կայսրությունում։