11 մարտի 2009 - 21:46 AMT
«Լինսի» հիմնադրամը Հայաստանի Ամերիկյան Համալսարանին 400 հազ. դոլար է նվիրաբերել
«Լինսի» հիմնադրամը Հայաստանի Ամերիկյան Համալսարանին 400 հազ. ԱՄՆ դոլար է նվիրաբերել համալսարանի օժանդակման եւ ուսումնական գործունեության զարգացման համար: Համալսարանի ռեկտոր Հարություն Արմենյանի խոսքով, 400 հազ. դոլարի գրանտը կօգնի ամերիկյան բուհերի մակարդակով հայ ուսանողների որակյալ ուսուցմանը:

Հարություն Արմենյանը ավելացրել է, որ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի զարգացման շնորհիվ իրենց կհաջողվի ոչ միայն պահպանել ուսանողների ուսուցման բարձր մակարդակը, այլեւ ուսանողներ գրավել ԱՄՆ եւ այլ երկրներից: