26 ապրիլի 2021 - 18:23 AMT
Պեսկով․ Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ ներքին գործն է

Կրեմլը Վաշինգտոնի ներքին գործն է համարում ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Դա ԱՄՆ ներքին գործն է»,- ասել է նա՝ պատասխանելով Վաշինգտոնի այդ որոշումը մեկնաբանելու խնդրանքին։

Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ցեղասպանություն է որակել 1915թ․ հայերի բնաջնջումը Օսմանյան կայսրությունում։ ԱՄՆ նախկին նախագահները խուսափում էին «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից։