11 մարտի 2009 - 21:51 AMT
Հայաստանը 1 կետով բարձրացել է FIFA -ի վարկանիշում
Այսօր FIFA -ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանշային աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատությամբ, Հայաստանի հավաքականը բարձրացել է մեկ կետով եւ 285 միավորով աղյուսակում զբաղեցրել 120-րդ տեղը: Աղյուսակը կրկին գլխավորում են Եվրոպայի գործող չեմպիոնները` իսպանացիները, նրանց հետեւում են գերմանացիները, երրորդ տեղում են հոլանդացիները: Փետրվարի 11-ին հրապարակված նախորդ աղյուսակի համեմատությամբ, առաջին տասնյակում աննշան փոփոխություններ են տեղի ունեցել: Ռուսաստանն ու Անգլիան փոխվել են տեղերով, համապատասխանաբար Ռուսաստանը 7-րդ կետից բարձրացել է 8-րդ կետ, իսկ Անգլիան ընդհակառակը` իջել է : Թուրքիան աղյուսակի 10-րդ տեղը զիջում էր Պորտուգալիային, որն էլ, իր հերթին, բարձրացել է երկու կետով:


FIFA -ի ազգային հավաքականների հաջորդ վարկանիշը կհրապարակվի ապրիլի 8-ին:

Առաջին 10 թիմերի եւ Հայաստանի հավաքականի հակառակորդների վարկանշային դրությունը ենթախմբում հետեւյալ տեսքն ունի.

1. Իսպանիա -1666
2. Գերմանիա- 1366
3. Հոլանդիա -1317
4. Իտալիա- 1284
5. Բրազիլիա- 1260
6.Արգենտինա-1219
7. Խորվաթիա-1169
8. Ռուսաստան- 1128
9. Անգլիա-1083
10.Պորտուգալիա-1025

49.Բելգիա-589
58. Բոսնիա- 529
71. Լատվիա-472
Հայաստան-120. 285
126. Էստոնիա - 260
135. Ադրբեջան 217.