27 ապրիլի 2021 - 10:20 AMT
ՀՀ-ն` մայիսյան տոներին ռուսաստանցիների ամենապահանջված ուղղություններից

Ռուսաստանի բնակչության մոտ 5 տոկոսը մտադիր է մայիսյան տոներն անցկացնել արտերկրում։

Ամենապահանջված ուղղություներից է նաև Հայաստանը, գրում է ՏԱՍՍ-ը՝ «Սբերբանկ ապահովագրություն» հետազոտության և Tutu.ru-ին հղումով։

Ճամփորդելու մտադրություն ունեցողների մեծամասնությունն ավիատոմսեր է ամրագրել դեպի ՀՀ, Մոլդովա, Ղրղզստան, Բելառուս, Ադրբեջան և Ուզբեկստան։

Ավելի հեռավոր երկրներից ռուսաստանցի զբոսաշրջիկները նախընտրում են Եգիպտոսն ու Արաբական Միացյալ Էմիրությունները։

Ռուսաստանում նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով մայիսի 1-10-ը ոչ աշխատանքային է հայտարավել։