11 մարտի 2009 - 21:59 AMT
Երեւանում հարյուրից ավելի երաժիշտներ կկատարեն Բեթհովենի «Հանդիսավոր աղոթքը»
Բեթհովենի հանրահայտ «Հանդիսավոր աղոթք» կհնչի Արամ Խաչատուրյանի անվան պետական ֆիլհարմոնիկ դահլիճում: Առաջիկա համերգը, որը տեղի կունենա մարտի 13-ին, կանցնի ամերիկացի դիրիժոր Ջոն Նելսոնի ղեկավարությամբ, որը մի շարք հայտնի ամերիկյան եւ եվրոպական նվագախմբեր է ղեկավարել:

«Հանդիսավոր աղոթքը» կկատարեն շուրջ հարյուր երաժիշտներ: Միաժամանակ մեկ բեմում հանդես կգան «Հովեր» կամերային երգչախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երեւանի պետական երգչախումբը, որին կնվագակցի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: