28 ապրիլի 2021 - 18:09 AMT
Մարտակերտի շրջանում ադրբեջանցիները կրկին հետ են քաշվել

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ ադրբեջանցիներն իրենց առաջ եկած դիրքերից նորից հետ են գնացել։ Այդ մասին ասել է Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ մինչ առաջանալու այս դեպքն էլ՝ հակառակորդի ԶՈւ-ն նախորդ օրերին դարձյալ առաջ էր եկել ու էլի հետ գնացել. «Ապրիլի 27-ին նորից առաջ էին եկել, բայց ռուս խաղաղապահների ղեկավարության միջնորդույթամբ այսօր հետ գնացին», - ասել է համայնքի ղեկավարը:

Նա նշել է, որ գյուղում ու գյուղացիների շրջանում իրավիճակը հիմա նորմալ է, կրակոցներ չեն գրանցվել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիներն Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի հարակից իրենց դիրքից կրկին առաջ են եկել: Նոր Ղազանչիի գյուղապետ Ռուսլան Առստամյանն ասել էր, որ բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և Պաշտպանության բանակի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ապրիլի 25-ի երեկոյան ադրբեջանցիները Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքին պատկանող իրենց դիրքից 370 մետր առաջ էին եկել: Բանակցությունների արդյունքում ադրբեջանցիներն ապրիլի 27–ի առավոտյան իրենց դիրքերը նույնչափ հետ էին տվել: