28 ապրիլի 2021 - 19:04 AMT
ՊԵԿ․ Փորձել են տարբեր ցեղատեսակի շան ձագերի անօրիանական տեղափոխել

Մաքսանենգները փորձել են անօրիանական ճանապարհով տեղափոխել տարբեր ցեղատեսակի շան ձագեր, սակայն Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում կանխել են փորձը, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Մեղրիի մաքսային կետ-բաժնում մաքսային հսկողության շրջանակում աշխատակիցները զննման են ենթարկել Հայաստանից Իրան մեկնող Իրանի քաղաքացիներ Ն. Ծ.-ի և Շ. Շ.-ի կողմից շահագործվող բեռնատարները: Արդյունքում բեռնատարներին կցված բիտումի համար նախատեսված երկաթյա դատարկ տարաներից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված պլաստմասե 9 զամբյուղ, որոնցում առկա են եղել 8 «շպից», 10 «պուդել» և 1 «ակիտաինու» ցեղատեսակի շան ձագեր:

Նշված դեպքով Մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը: