12 մարտի 2009 - 00:18 AMT
Թուրքական քաղաքները Հայոց ցեղասպանության պատճառով հրաժարվել են իրենց բուլղարական քույր քաղաքներից
Բուրսա, Քուրքալերի, Ադափարազա թուրքական քաղաքները խզել են իրենց հարաբերությունները բուլղարական Դոբրիչ, Պլովդիվ եւ Շումեն քույր քաղաքների հետ, այն բանից հետո, երբ վերջիններիս քաղաքապետարանները ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը :

Թուրքիայի ԱԳՆ-ը եւ ՆԳՆ-ը նույնպես նամակներ են հղել եւս 12 քաղաք` բուլղարական քաղաքների հետ հարաբերություններ չհաստատելու կամ դրանք դադարեցնելու կարգադրությամբ, հաղորդում է Focus News-ը: