29 ապրիլի 2021 - 10:48 AMT
Փաշինյանն այցով կմեկնի Կազան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-30-ը աշխատանքային այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան, մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Վարչապետի պաշտոնակատարը կայցելի Կազանի «Իննոպոլիս» նորարարական քաղաք և տեխնոպարկ։