29 ապրիլի 2021 - 21:19 AMT
ՀՀԿ-ն ու Վանեցյանի «Հայրենիքը» դաշինքով կգնան ընտրությունների

ՀՀԿ-ն ու ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու են դաշինքով։ Այդ մասին հայտարարվել է ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստից հետո։

Նիստը վարել է ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը։ Նշվում է, որ որոշումն ընդունվել է` «հաշվի առնելով կապիտուլյանտին իշխանությունից հեռացնելու կենսական հրամայականը»։

Դաշինքների համար խորհրդարան անցողիկ շեմը 7% է։