30 ապրիլի 2021 - 19:05 AMT
ՖԻՖԱ ԱԱ 2023 որակավորման փուլում կանանց ՀՀ ազգային հավաքականի մրցակիցները հայտնի են

Ապրիլի 30-ին կայացել է ՖԻՖԱ Աշխարհի 2023 թ․ առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։ Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկվել է F խմբում:

Մեր թիմը կմրցի Նորվեգիայի, Բելգիայի, Լեհաստանի, Ալբանիայի և Կոսովոյի հավաքականների հետ, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Որակավորման փուլի հանդիպումները կկայանան 2021 թվականի սեպտեմբերից 2022 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։