1 մայիսի 2021 - 12:25 AMT
Ադրբեջանցիները ևս մեկ աճյուն են փոխանցել հայկական կողմին

Արցախի հյուսիսային ուղղությունից`Արեգասար կոչվող տեղանքից ադրբեջանցիներն ապրիլի 30-ին հայկական կողմին են փոխանցել` նախնական տվյալներով ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։

Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն, տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։

2020 թվականի նոյեմբերի 13-ից ի վեր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել կամ ադրբեջանական կողմից փոխանցվել է ընդհանուր 1552 աճյուն։