1 մայիսի 2021 - 13:00 AMT
Փաշինյանը Կազանից այլ ինքնաթիռով է վերադարձել․ Կառավարականն անսարք էր

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Կազանից Հայաստան է վերադարձել այլ ինքնաթիռով։ Այդ մասին հայտնել են կառավարությունից, տեղեկացնում է Aysor.am-ը։

Ավելի վաղ կառավարությունից հայտնել էին, որ վարչապետի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, որը կարգավորվում է:

«Եթե խնդիրը չլուծվեց, պատվիրակությունը կվերադառնա այլ ինքնաթիռով», - նշել էին գործադիր մարմնից։

Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունը Կազանում մասնակցում էին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։