Ապրիլի 28-ին, Անդրանիկի 113/6 հասցեում, բացվել է Ֆասթ Կրեդիտի «Հարավ-Արևմտյան» մասնաճյուղը, երկրորդը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Ընկերությունն ակտիվորեն շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը, այդպիսով նպաստելով երկրում տնտեսական ակտիվությանը: Մասնաճյուղային ցանցի աշխարհագրությունը, մատուցվող ծառայությունների ձևաչափը մշակվում է հաշվի առնելով յուրաքանչյուր հաճախորդի ակնկալիքները։
«Հարավ-Արևմտյան» մասնաճյուղը Երևանում ընկերության արդեն 12-րդ մասնաճյուղն է և 25-րդը՝ Հայաստանում:
Մասնաճյուղում մատուցվող ծառայությունները հաճախորդներին հասանելի կլինեն շուրջօրյա, շաբաթը 7 օր։
Ընդարձակ և ժամանակակից սրահը հաճախորդների համար կապահովի հարմարավետ ու արագ սպասարկում: