1 մայիսի 2021 - 14:40 AMT
Կենդանաբանական այգում կայանալիք միջոցառումները ժամանակավոր հետձգվում են

Մայիսի 1-ին կենդանաբանական այգում կայանալիք միջոցառումները ժամանակավոր հետձգվում են, ասվում է այգու ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի կենդանասերներ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մայիսի 1-ին կենդանաբանական այգում կայանալիք միջոցառումները ժամանակավոր հետձգվում են»,-ասվում է գրառման մեջ։

Միջոցառման օրվա մասին կտրվի հավելյալ տեղեկատվություն: