3 մայիսի 2021 - 11:12 AMT
Փաշինյանն ու կինը պատվաստավել են կորոնավիրուսի դեմ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և նրա կինը՝ Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին Փաշինյանը տեղեկացրել է ֆեյսբույան իր էջում։

«Այսօր Աննայի հետ պատվաստվեցինք կորոնավիրուսի դեմ: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին ակտիվորեն դիմել պոլիկլինիկաներ ու պատվաստվել:

Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ մեծ է հավանականությունը, որ 2021 թվականի երկրորդ կեսին առաջատար երկրները չպաստվաստված քաղաքացիների մուտքի սահմանափակումներ կմտցնեն»,-ասվում է գրառման մեջ։

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները երկու պատվաստանյութերով են իրականացվում` ռուսական «Սպուտնիկ V»-ով և AstraZeneca-ով։ Նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ, ըստ պատվաստման նոր կարգի, 18-ից բարձր ցանկացած քաղաքացի կարող է պատվաստվել AstraZeneca-ով։

Առաջիկ օրերին ներկրվելու է նաև չինական պատվաստանյութ, որը ևս հասանելի է լինելու 18-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիներին:

Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 2200 մարդ, ինչը ցածր ցուցանիշ է։