3 մայիսի 2021 - 14:44 AMT
Փաշինյանը հուսով է, որ ԱԺ նախագահությունից չինական պատվաստանյութ ընտրող կլինի

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի հատուկ նիստում, որտեղ քննարկվում է վարչապետի ընտրության հարցը, պատասխանելով համապատասխան հարցին, չի ասել, թե որ պատվաստանյութով է պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

Նա նշել է, որ բոլոր պատվաստանյութերն էլ լավն են, եթե առողջապահություն նախարարությունը թույլատրել է դրանց կիրառումը և հույս է հայտնել, որ ԱԺ նախագահությունից չինական արտադրության պատվաստանյութ ընտրող կլինի։

Հայտարարությունը խորհրդարանում ծիծաղով դիմավորեցին։

Նա միայն ասել է, որ երկու փոխվարչապետերը տարբեր պատվաստանյութերով են պատվաստվում ՝ մեկը պատվաստվել է AstraZeneca-ով, մյուսը՝ կպատվաստվի ռուսական «Սպուտնիկ V»-ով։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատվաստվել է AstraZeneca-ով։

ՀՀ նաև չինական արտադրության պատվաստանյութ է ներկրվելու։

Մայիսի 3-ի առավոտյան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և նրա կինը՝ Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ։ «Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ մեծ է հավանականությունը, որ 2021 թվականի երկրորդ կեսին առաջատար երկրները չպաստվաստված քաղաքացիների մուտքի սահմանափակումներ կմտցնեն»,-գրել էր Փաշինյանը։