12 մարտի 2009 - 14:26 AMT
Տիգրան Պետրոսյանն իր առաջին պարտությունն է կրել Եվրոպայի անհատական առաջնությունում
Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ փուլում արդյունավետ խաղ են ցուցադրել միայն Վլադիմիր Հակոբյանն ու Զավեն Անդրեասյանը, որոնք համապատասխանաբար հաղթել են սլովակ Լուկա Լենիչին ու ռուսաստանցի Վլադիմիր Դոբչովին: 6-րդ փուլն անհաջող է դասավորվել Տիգրան Պետրոսյանի համար, որն իր առաջին պարտությունը կրեց մրցաշարում: Հերթական անգամ անհաջող խաղաց Արթուր Չիբուխչյանը, որի հաշվին սա արդեն 4-րդ պարտությունն է: Արման Փաշիկյանի, Արտաշես Մինասյանի ու Տիգրան Քոթանջյանի պարտիաներում խաղն ավարտվել է ոչ ոքի: 6 փուլերից հետո Հակոբյանը, Պետրոսյանն ու Անդրեասյանը վաստակել են 4-ական միավոր: Փաշիկյանն ու Քոթանջյանը հավաքել են 3,5-ական միավոր: Մինասյանը վաստակել է 3 միավոր: Հայաստանի ներկայացուցիչներից ամենավատ արդյունքը Արթուր Չիբուխչյանի մոտ է, որն ունի 2 միավոր: Մրցաշարի առաջատար է դարձել ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւը, որը հավաքել է 5,5 միավոր: