3 մայիսի 2021 - 18:24 AMT
Փաշինյան․ Սյունիքում ռուսական ռազմաբազայի 2 նոր հենակետ է ստեղծվել

Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազայի 2 նոր հենակետ է ստեղծվել, որոնք լրացուցիչ երաշխիք են Սյունիքի և ՀՀ անվտանգության ապահովման համար։ Այդ մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԱԺ-ում իր ելույթի ժամանակ, որտեղ քննարկվում էր վարչապետի ընտրության հարցը։

Անդրադառնալով արցախյան 44-օրյա պատերազմից հետո ՀՀ անվտանգությանը նոր սպառնալիքների մասին պնդումներին՝ Փաշինյանն ասել է, որ ՀՀ բոլոր սահմանների պաշտպանությունն իրականացնում է հայ–ռուասական համատեղ զորախումբը։

Նա հավելել է, որ դա չի նշանակում, թե բոլոր տեղերում պետք է մարտական դիրքեր լինեն։

Փաշինյանն ասել է՝ ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հետո ՀՀ արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել։