4 մայիսի 2021 - 13:53 AMT
ԿԲ-ն կբարձրացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5%-ով

Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6%, տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 7%, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4.5%։

Ավելի վաղ Կենտրոնական բանկը ևս երկու անգամ բարձրացրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2020-ի դեկտեմբերին և 2021-ի փետրվարին։