4 մայիսի 2021 - 16:31 AMT
18-ից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել Covid-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում

18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել Covid-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար: Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00:

Անհրաժեշտ է նախապես զանգահարել պոլիկլինիկա և գրանցվել պատվաստման համար: