4 մայիսի 2021 - 21:22 AMT
Եվս 3 ռազմագերի է վերադարձել ՀՀ

«Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարած ՌԴ զինված ուժերի ինքնաթիոռվ հայրենիք է վերադարձել ևս 3 ռազմագերի։

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը», - նշվում է հայտարարությունում։

Sputnik-ի ադրբեջանական ծառայության հողորդմամբ, ազատ արձակվածներն են Ռոբերտ Վարդանյանը, Սամվել Շուխյանն և Սեյրան Թամրազյանը։

ՀՀ ԱԳՆ տվյալներով` Ադրբեջանում մոտ 200 հայ գերի է պահվում, ըստ իրավապաշտպանների` թիվը մոտ է 300-ի։ Մոտ 70-ը պատերազմից հետո վերադարձել է ՀՀ։

Առնվազն 19 գերի, որից 4-ը՝ կին, սպանվել է գերության մեջ։