ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Ըստ նոր կարգի՝ լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20 տոկոս կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կկիրառվի ժամային սահմանում` գովազդները կարող են իրականացվել ժամը 22:00-07:00-ն:
Օրենքի նախագիծը ներկայացրել էր կառավարությունը։ Գործադիրը մտահոգություն էր հայտնել, որ ծավալային սահմանափակման նկատմամբ վերահսկողությունը, չափողականությունը, գործիքակազմը բացակայում է։