5 մայիսի 2021 - 13:55 AMT
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանից վերադարձած գերիներին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ նրա ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրբեջանում գերությունից մայիսի 4-ին վերադարձած անձանց:

Կիրականացվի նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։

Մայիսի 4-ին Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել 3 հայ գերի։

ՀՀ ԱԳՆ տվյալներով` Ադրբեջանում մոտ 200 հայ գերի է պահվում, ըստ իրավապաշտպանների` թիվը մոտ է 300-ի։ Մոտ 70-ը պատերազմից հետո վերադարձել է ՀՀ։

Առնվազն 19 գերի, որից 4-ը՝ կին, սպանվել է գերության մեջ։