7 մայիսի 2021 - 18:26 AMT
Թաթոյանի հրաժարականի մասին լուրերն իրականության հետ կապ չունեն

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրաժարականի մասին հրապարակված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Այդ մասին ասվում է ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։

«Պաշտպանը որևէ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ և գործում է բացառապես մասնագիտական, ապաքաղաքական աշխատանքի սկզբունքով», - նշված է հաղորդագրության մեջ։